«Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը կվիրահատվի

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 10-ին, «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասը վիրահատության կենթարկվի ծնկի կողային կապանի վնասվածքի պատճառով։

Ինչպես հայտնում է Win Sports TV-ն, 25-ամյա կոլումբիացին կրկին կկարողանա խաղալ 2023 թվականի մարտին։ Նրա մոտ վնասվածքի ռեցեդիվ է հայտնաբերվել:

Կոլումբացին «Պորտուից» «Լիվերպուլ» է տեղափոխվել 2022 թվականի ձմռանը 47 միլիոն եվրոյի դիմաց։

Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 12 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։