World Cup 2022. Մեմֆիս Դեպայ. «Հուսով եմ՝ 90 րոպեում կհաղթենք Արգենտինային»

Կատալոնական «Բարսելոնայի» և Նիդերլանդների հավաքականի հարձակվող Մեմֆիս Դեպայը խոսել է Արգենտինայի դեմ Կատարում ընթացող Մունդիալի քառորդ եզրափակիչի սպասվելիք հանդիպման մասին:

«Նախկինում երբեք չեմ մասնակցել 11-մետրանոց հարվածաշարի: Մենք պրոֆեսիոնալներ ենք և պետք է պատրաստ լինենք ցանկացած սցենարի։

Հուսով եմ՝ կկարողանանք 90 րոպեում հաղթել Արգենտինային»,- 28-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ Նիդերլանդներ – Արգենտինա հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 9-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին: