Հայտնի է Հայաստանի տարվա լավագույն ֆուտզալիստի անունը (լուսանկար)

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է Հայաստանի 2022թ․ լավագույն ֆուտզալիստի քվեարկության արդյունքները։

Տարվա լավագույն ֆուտզալիստ է ճանաչվել իսպանական «Պալմա Ֆուտզալ» ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի բրազիլացի դարպասապահ Լուան Մյուլերը (47 միավոր)։