Fastex ՀՊԼ. «Ուրարտուն» ուժեղ էր «Փյունիկից» (VIDEO)

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրում  «Փյունիկը» մրցեց «Ուրարտուի» հետ:

«Ուրարտուն» երեք անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը՝ տոնելով ջախջախիչ հաղթանակ:

«Փյունիկը» ձմեռային դադարի գնաց երրորդ տեղում (19 խաղ, 34 միավոր), իսկ «Ուրարտուն» կպահպանի առաջատարի դիրքը՝ 20 խաղ, 47 միավոր:

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգա

«Փյունիկ» – «Ուրարտու» 0:3 (0:0)

0:1 Մարկոս Ժունիոր, (63)

0:2 Ուգոչուկվու Իվու, (84)

0:3 Դմիտրի Խլյոբաս, (90)