Ժոաո Ֆելիշի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է ՊՍԺ-ն

Ֆրանսիական ՊՍԺ-ն ակտիվորեն հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ժոաո Ֆելիշի ծառայություններով, հայտնում է Bild-ը:

Աղբյուրի համաձայն, ՊՍԺ-ն և նրանց մարզական տնօրեն Լուիս Կամպոսը հունվարին կփորձեն պայմանագիր կնքել 23-ամյա ֆուտբոլիստի հետ։

Նշենք, որ ֆուտբոլիստին Մադրիդի «Ատլետիկոն» գնել է «Բենֆիկայից» 2019թ.-ի ամռանը 127 միլիոն եվրոյով, իսկ «Ատլետիկոն» իր ֆուտբոլիստի դիմաց պահանջում է 140 մլն․ եվրո։