Դանի Օլմոն կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Լայպցիգի» կիսապաշտպան Դանի Օլմոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Ինչպես հաղորդում է goal-ը, իսպանացու ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և «Մանչեսթեր Սիթին»:

Օլմոյի տեղափոխությունը մանչեսթերյան ակումբներից մեկը հնարավոր կլինի, եթե «Բարսելոնան» հունվարին չիրականացնի նրա տրանսֆերը:

Հիշեցնենք, որ ամառային տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Բարսելոնան» և Օլմոն համաձայնության եկան 5 տարվա պայմանագրի կնքման շուրջ, սակայն, ի վերջո Դանի Օլմոն երկարաձգեց գործող պայմանագիրը գերմանական ակումբի հետ: