«Բարսելոնան» կազմել է այն 7 ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կարող են անվճար միանալ ակումբին

Կատալոնական «Բարսելոնան» կազմել է այն 7 ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր կարող են հրավիրվել թիմ հաջորդ ամառ ազատ գործակալի կարգավիճակով։

Ինչպես հաղորդում է Mundo Deportivo-ն, նրանք են՝ Իլկայ Գյունդողանը՝ «Մանչեսթեր Սիթիից», Ն’Գոլո Կանտեն, Լոնդոնի «Չելսիից», Միլան Շկրինյարը Միլանի «Ինտերից», Ինիգո Մարտինեսը՝ Բիլբաոյի «Ատլետիկից», Յուսուֆ Մուկոկոն՝ Դորտմունդի «Բորուսիայից», Մարկուս Ռեշֆորդը «Մանչեսթեր Յունայթեդից» և Մարկո Ասենսիոն Մադրիդի «Ռեալից»:

Բոլոր ֆուտբոլիստների պայմանագրերի իրենց ներկայիս ակումբի հետ կավարտվի ընթացիկ մրցաշրջանի վերջում։

Սիրելի «Բարսելոնայի» երկրպագուներ, միացեք ակումբի ինստագրամյան էջին, այնտեղ մենք շատ ակտիվ ենք՝ https://instagram.com/fcbarca_am_?igshid=YmMyMTA2M2Y=