Ռոբերտո Մարտինեսը կարող է նոր հավաքական գլխավորել

Բելգիայի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Մեքսիկայի հավաքականը, հայտնում է HLN-ը:

Իսպանացի մասնագետը հավաքականը գլխավորելու ամենահավանական թեկնածուներից մեկն է:

Մարտինեսը դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել, բայց Մեքսիկայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն կազմել է պաշտոնի թեկնածուների ցանկը:

Կատար-2022-ում բելգիացիները F խմբում զբաղեցրել էին երրորդ տեղը և զրկվել փլեյ-օֆֆ դուրս գալու հնարավորությունից՝ ճանապարհը զիջելով Խորվաթիայի և Մարոկկոյի հավաքականներին: