Նասեր Ալ-Խելաիֆի․ «Մենք ունենք Մեսսի, Նեյմար և Մբապպե»

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին պատասխանել է Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հնարավոր պայմանագիր կնքելու մասին հարցին:

«Մենք ունենք Մեսսի, Նեյմար և Մբապպե։ Այնպես որ, նման մրցակցության պայմաններում շատ դժվար է մտածել Ռոնալդուի մասին:

Բայց ես անկեղծորեն ցանկանում եմ նրան ամենայն բարիք։ Նա շարունակում է մնալ հիանալի ֆուտբոլիստ»,- Ալ-Խելաիֆիի խոսքերն է մեջբերում La Parisien-ը: