Բենջամեն Պավարը միայն մեկ պայմանով կերկարաձգի պայմանագիրը «Բավարիայի» հետ

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Բենջամեն Պավարը ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ համաձայն է կնքել նոր պայմանագիր, հաղորդում է Bild-ը:

Ֆուտբոլիստը թիմում կմնա միայն այն դեպքում, եթե գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը նրան երաշխավորի տեղը պաշտպանության կենտրոնում:

Ավելի վաղ տեղեկատվություն կար, որ 26-ամյա պաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Միլանն», ու «Բարսելոնան»: