Նոր մանրամասներ Անդրիկի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու հետ կապված

Հայտնի են դարձել «Պալմեյրասի» հարձակվող Անդրիկի՝ Մադրիդի «Ռեալ» տեղափոխվելու նոր մանրամասներ։

Ինչպես հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, կողմերի միջև բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Մադրիդի «Ռեալը» 16-ամյա ֆուտբոլիստի համար բրազիլական ակումբին կվճարի 60 միլիոն եվրո՝ գումարած 12 միլիոն եվրո բոնուս։

Ֆուտբոլիստը մադրիդյան թիմին կմիանա 2024 թվականի հուլիսին։ Մադրիդի «Ռեալը» նախատեսում է բոլոր փաստաթղթերը ստորագրել այս դեկտեմբերի ընթացքում։