«Ինտերի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Նիկոլո Բարելլան կարող է տեղափոխվել Անգլիա։

«Չելսին» պատրաստվում է ձեռք բերել իտալացի կիսապաշտպանին, հայտնում է Sky Sports-ը:

Թոշակառուները ձգտում են խթանել միջին գոտին Ժորժինյոյի և Ն’Գոլո Կանտեի մոտալուտ հեռանալու պատճառով: «Ինտերը» պատրաստ է բաժանվել Բարելլայից, եթե նրա համար մոտ 60 միլիոն եվրո առաջարկեն։

Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։