Ճապոնացի կիսապաշտպանը, գուցե տեղափոխվի ԱՊԼ

«Այնտրախտի», ճապոնացի կիսապաշտպան Դաիչի Կամադան,  կարող է տեղափոխվել այլ թիմ։ Այս մասին հայտնում է Goal-ը։

Աղբյուրի համաձայն՝ նրա ծառայություններով հետաքրքրված են «Թոթենհեմը» և Դորտմունդի «Բորուսիան»։

Հաջորդ տարվա ամռանը Կամադան կդառնա ազատ գործակալ, և այդ պատճառով կարող է անվճար նոր ակումբ տեղափոխվել։

Այս պահին նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 միլիոն եվրո։

Ընթացիկ մրցաշրջանում Կամադան Գերմանիայի առաջնությունում անցկացրել է 13 հանդիպում, խփել յոթ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում ։