Fastex ՀՊԼ. «Շիրակը» Գյումրիում հաղթեց «Նոային» (VIDEO)

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 17-րդ տուրի խաղում «Շիրակը» Գյումրիում ընդունեց հետնապահ «Նոային», և հաղթեց 2-0 հաշվով:

«Շիրակի» կազմում գոլեր խփեցին Մուսա Բակայոկոն և Լյովա Մարայան:

Երկու թիմերի համար սա տարվա վերջին խաղն էր: «Շիրակը», այժմ  8-րդ տեղում է (20 խաղ, 21 միավոր):

«Նոան» անցկացրած նույնքան հանդիպումներից հետո 12 միավորով մնաց վերջին՝ 10-րդ տեղում:

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգա

«Շիրակ» – «Նոա» 2:0 (1:0)

1:0 Մուսա Բակայոկո (38)

2:0 Լյովա Մարայա (90)