Հայտնի է Յուրգեն Կլոպի ապագան «Լիվերպուլում»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը երբեք չի պլանավորել դառնալ Գերմանիայի հավաքականի մարզիչ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն, այժմ գերմանացի մասնագետը լիովին կենտրոնացած է մերսիսայդյան ակումբի վրա և ղեկավարության հետ քննարկում է ապագա տրանսֆերները։

Ավելի վաղ տեղեկությունը, որ Կլոպը կարող է գլխավորել Բունդեսթիմը, հերքել էր նրա գործակալը։