World Cup 2022. Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել ԱՊԼ

«Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատը, ով այժմ Մարոկկոյի հավաքականի կազմում է Կատարում կայանալիք ԱԱ-2022-ում, շարունակում է գրավել անգլիական ակումբների ուշադրությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Այժմ, ըստ 90min-ի, ֆուտբոլիստի համար պայքարին միացել է նաև «Թոթենհեմը»:

Նշվում է, որ ԱԱ-2022-ի ավարտից հետո «Լիվերպուլը» և «Թոթենհեմը» կանեն հնարավորինս, որպեսզի գնեն ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: