«Վիլյառեալի» հարձակվողը՝ «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում

Սենեգալցի հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը, ով հանդես է գալիս «Վիլյառեալում», հայտնվել է «Բարսելոնայի» ուշադրության կենտրոնում, հայտնում է MD-ն:

Աղբյուրի համաձայն, ֆուտբոլիստի նկատմամբ նաև հետաքրքրություն են ցուցաբերում ԱՊԼ-ի երկու ակումբ՝ «Էվերտոնը» և «Աստոն Վիլան»։

Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա հարձակվողը անցկացրել է 19 հանդիպում, դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 10 միլիոն եվրո: