Ադրիեն Ռաբյո. «Ինձ դուր է գալիս ԱՊԼ-ն»

«Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն խոսել է իր ապագայի մասին։

«Ինձ դուր է գալիս ԱՊԼ-ն: Ես դեռ չեմ խոսել թիմի հետ իմ ապագայի մասին, մրցաշրջանի սկիզբը մեզ համար հեշտ չէր, գումարած ԱԱ-ն։

Մրցաշարից հետո ես կսկսեմ ավելի կոնկրետ մտածել ապագայի մասին»,-մեջբերում է Ole-ն։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը։