«Ռոման» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի ֆուտբոլիստի հետ

«Ռոման» վերսկսել է բանակցությունները թիմի կիսապաշտպան Նիկոլո Զանիոլոյի հետ պայմանագիրը երկարաձգելու համար, հայտնում է Corriere dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն, Հաջորդ շաբաթ հռոմեական ակումբի ղեկավարությունը հանդիպում կանցկացնի 23-ամյա ֆուտբոլիստի և նրա գործակալի հետ:

Զանիոլոյի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 30 միլիոն եվրո: