World Cup 2022. Ռահիմ Սթերլինգը կարող է բաց թողնել մրցաշարի մնացած հատվածը

Անգլիայի հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» վինգեր Ռահիմ Սթերլինգը կարող է բաց թողնել Կատարում շարունակվող Մունդիալի մնացած հատվածը, հայտնում է Sun Sport-ը:

Հիշեցնենք, որ 1/8-րդ եզրափակչի՝ Անգլիա – Սենեգալ (3-0) խաղից առաջ Սթերլինգի տան վրա ավազակային հարձակում էր տեղի ունեցել:

27-ամյա անգլիացին ցանկանում է ընտանիքի կողքին լինել: Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը Սթերլինգին թույլատրել էր վերադառնալ Լոնդոն և լինել ընտանիքի կողքին: