Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները հանգստյան օրն անցկացրել են զբոսանավի վրա (լուսանկար)

Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները հանգստյան օրն անցկացրել են զբոսանավի վրա, հայտնում է NOS-ը:

«Նարնջագույնների» մարզչական շտաբը այս կերպ փորձում է թոթափել լարվածությունը Արգենտինայի դեմ Կատարում շարունակվող Մունդիալի քառորդ եզրափակիչի հանդիպումից առաջ:

Հոլանդիա – Արգենտինա խաղը կկայանա դեկտեմբերի 9-ին: Այս զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կհանդիպի Խորվաթիա – Բրազիլիա դիմակայության հաղթողին: