«Միլանը» վերջնական որոշում է կայացրել Սերժինյո Դեստի ապագայի վերաբերյալ

«Միլանը» մտադիր է «Բարսելոնայից» գնել պաշտպան Սերժինյո Դեստի ամբողջական տրանսֆերը՝ 2022 թվականի Աշխարհի գավաթի խաղարկությունում ԱՄՆ-ի հավաքականի կազմում ունեցած տպավորիչ ելույթներից հետո, հայտնում է Corriere dello Sport-ը:

Աշխարհի առաջնությունում 22-ամյա պաշտպանը ազգային հավաքականի կազմում անցկացրել է 4 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում կատարել։

Այս պահին ամերիկացի պաշտպանը իտալական ակումբում հանդես է գալիս վարձավճարով, նրա պայմանագրով նախատեսված է 20 միլիոն եվրոյով տրանսֆերի գնման հնարովորություն։

Ֆուտբոլիստի գործող համաձայնագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականը:

Այս մրցաշրջանում Դեստը 9 հանդիպում է անցկացրել «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում և գոլ չի խփել։