Ռաֆայել Լեաուն հայտնվել գերմանական ակումբի ուշադրության կենտրոնում

Մյունխենի «Բավարիան» ցանկանում է հաջորդ ամառ ուժեղացնել հարձակման գիծը: Այս մասին սոցցանցերի միջոցով հայտնում է ինսայդեր Էքրեմ Քոնուրը։

Աղբյուրի համաձայն, «Բավարիան» հետաքրքրված է «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուի ծառայություններով, և պատրաստ են ամռանը 85 միլիոն եվրո վճարել հնարավոր գործարքի դիմաց:

Նշվում է, որ «Միլանը» ցանկանում է իր ֆուտբոլիստի դիմաց ստանալ 100 միլիոն եվրո: