Յուրի Տիլեմանսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում

«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը կարող է կարիերան շարունակել Իտալիայում, հայտնում է BBC-ն։

Աղբյուրի համաձայն, 25-ամյա բելգիացու նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Թուրինի «Յուվենտուսը»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տիլեմանսը ծառայություններով հետաքրքրված են նաև «Բարսելոնան», «Ռեալը» և Լոնդոնի «Արսենալը»։

Ընթացիկ մրցաշրջանում Տիլեմանսը անցկացրել է 17 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ: