«Յուվենտուսը» կարող է տեղափոխվել Սերիա Բ

Թուրինի «Յուվենտուսը» կարող է դուրս մնալ իտալական Ա Սերիայի մասնակիցների ցուցակից։ Այս մասին հայտնում է Repubblica-ն՝ հղում անելով փաստաբան Մատիա Գրասանիին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Իտալիայի 36-ակի չեմպիոնը կասկածվում է ֆինանսական հանցագործությունների մեջ։

Աղբյուրի համաձայն, ընթացող հետաքննությունը կարող է ամենադաժանը լինել «Յուվենտուսի» համար: Ակումբին սպառնում է Բ Սերիա իջնելը։

Հիշեցնենք, որ 2006 թվականին կոռուպցիոն սկանդալի պատճառով «Յուվենտուսն» արդեն ստիպված է եղել հանդես գալ ցածր դիվիզիոնում։