«Մանչեսթեր Սիթին» չի ցանկանում վաճառել թիմի պաշտպանին

«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ հունվարին վաճառել թիմի պաշտպան Նատան Ակեին, հայտնում է Sports-ը։

Աղբյուրի համաձայն, մանչեսթերյան ակումբը ցանկանում է թիմում պահել 26-ամյա ֆուտբոլիստին՝ չնայած այն հանգամանքին, որ «Վեսթ Հեմը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում նկատմամբ։

Ակեն «քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2020 թվականի օգոստոսից։