«Ատլետիկոն» հրաժարագին է սահմանել թիմի հարձակվողի համար

Մադրիդի «Ատլետիկոն» նշել է այն գումարը, որի դիմաց պատրաստ է բաժանվել թիմի հարձակվող Ժոաու Ֆելիշից, հայտնում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ մադրիդյան ակումբը համաձայնել է վաճառել 23-ամյա պորտուգալացուն 100 միլիոն եվրոյով։

Ֆելիշը Մադրիդի «Ատլետիկո» է տեղափոխվել «Բենֆիկայից» 2019 թվականի հուլիսին 127 միլիոն եվրոյի դիմաց: