Օլիվեր Բիրհոֆը հեռացվել է Գերմանիայի հավաքականի գլխավոր տնօրենի պաշտոնից

Գերմանիայի հավաքականի գլխավոր տնօրեն Օլիվեր Բիրհոֆը հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ազգային թիմի մամուլի ծառայությունը:

Եվրոպայի չեմպիոնը Գերմանիայի հավաքականում աշխատում էր 2004-ից:

Հիշեցնենք, որ Կատարում շարունակվող Մունդիալի խմբային փուլում  Գերմանայի ընտրանին 4 միավորով զբաղեցրել էր երրորդ տեղն ու ավարտել մրցելույթները:

Հիշեցնենք, որ Օլիվեր Բիրհոֆը 1996-2002-ին հանդես է եկել Գերմանիայի հավաքականում: