«Բարսելոնան» որոշում է կայացրել Ֆրանկ Կեսյեի ապագայի հետ կապված

Կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը որոշել են ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ չվաճառել թիմի կիսապաշտպան Ֆրանկ Կեսյեին, հայտնում է sport-ը։

Աղբյուրի համաձայն, կատալոնացիները մերժել են 25-ամյա կոտդիվուարցուն վաճառելու 3 առաջարկ։

Նշվում է, որ ֆուտբոլիստը խաղային պրակտիկայի պակաս ունի, սակայն «Բարսելոնան» ցանկանում է նրան պահել առնվազն մինչև մրցաշրջանի ավարտը։