«Բավարիան» հարձակումն ուժեղացնելու տարբերակ է գտել

Մյունխենի «Բավարիան» հետաքրքրված է Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Մարկուս Թյուրամի ծառայություններով, հայտնում է as-ը:

Չնայած ձմռանը թանկարժեք տրանսֆերներ իրականացնելու դժկամությանը, մյունխենցիներն ակտիվորեն ուսումնասիրում են ապագայի համար իրենց հարձակումը ուժեղացնելու տարբերակները:

Ցուցակի գլխավոր թեկնածուներից մեկը 25-ամյա ֆրանսիացի հարձակվողն է, ում խաղին արդեն հետևում են «Բավարիայի» ղեկավարությունը, հայտնում է լրագրող Քերի Հոուն։ Սակայն ֆուտբոլիստի հետ բանակցություններ դեռ չեն վարվել։

«Թոթենհեմի» աստղ Հարի Քեյնը շարունակում է մնալ ակումբի թիվ մեկ թիրախը: