Ադրիեն Ռաբյոն խոսել է իր ապագայի մասին

«Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն խոսել է իր ապագայի մասին:

«Ինձ դուր է գալիս անգլիական ֆուտբոլը՝ բուն Պրեմիեր լիգան և դրա գերմրցակցային բնույթը:

Ես դեռ չեմ խոսել «Յուվենտուսի» հետ իմ ապագայի մասին, քանի որ մրցաշրջանի մեկնարկը մեզ համար ծանր էր, գումարած՝ ԱԱ էր մոտենում։

Մրցաշարից հետո ես կսկսեմ ավելի կոնկրետ մտածել ապագայի մասին»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է ESPN-ը: