Յոշկո Գվարդիոլի գործակալ. «Նա երկարաժամկետ պայմանագիր ունի ակումբի հետ»

Գործակալ Մարյան Սիսիչը, որը ներկայացնում է «Լայպցիգի» պաշտպան Յոշկո Գվարդիոլի շահերը, ասել է, որ նա չի շտապում հեռանալ ակումբից:

Յոշկոն շատ երջանիկ է «Լայպցիգում»։ 2023 թվականի ամռանը տրանսֆերի հետ կապված՝ մենք չենք շտապում և չենք պայմանավորվել որևէ ակումբի հետ։

Իհարկե, որոշ թոփ-ակումբներ արդեն կապվել են մեզ հետ, բայց նա երկարաժամկետ պայմանագիր ունի ակումբի հետ»,- գործակալի խոսքերն է մեջբերում Sky Germany-ն։

20-ամյա խորվաթն «Լայպցիգում» հանդես է գալիս 2021 թվականից։ Նրա գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։

Portal Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:

Այս մրցաշրջանում Գվարդիոլը «Լայպցիգի» կազմում անցկացրել է 19 հանդիպում բոլոր մրցաշարերում և դարձել 1 գոլի հեղինակ։