«Բարսելոնան» նոր պայմանագիր կառաջարկի թիմի պաշտպանին

«Բարսելոնան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը թիմի պաշտպան Ալեխանդրո Բալդեի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն, իսպանական ակումբը մտադիր է Բալդեին նոր հնգամյա պայմանագիր առաջարկել՝ աշխատավարձի բարձրացմամբ։ Նշվում է նաև, որ երիտասարդ ֆուտբոլիստի հրաժարագինը կկազմի մեկ միլիարդ եվրո։

Transfermarkt-ը Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին գնահատում է 15 միլիոն եվրո։