Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել Կիլիան Մբապպեի հետ կապված

Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում հաջորդ ամռանը ձեռք բերել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին, հայտնում է AS-ը։

Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը մոտ էր իսպանական ակումբ տեղափոխվելուն: Սակայն վերջին պահին Մբապպեն որոշել է երկարաձգել պայմանագիրը փարիզցիների հետ։

23-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ հաշվարկված է մինչև 2025 թվականի ամառ։

 Transfermarkt-ը ֆուտբոլիստին գնահատում է 160 միլիոն եվրո։