Միլանյան գրանդի ֆուտբոլիստը որոշել է ավարտել կարիերան

Միլանի «Ինտերի» ավագ, սլովենացի դարպասապահ Սամիր Հանդանովիչը մտադիր է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտել կարիերան, հայտնում է Sport Mediaset-ը:

Հաղորդվում է, որ 38-ամյա դարպասապահը մրցաշրջանի ավարտից հետո կմիանա թիմի մարզչական շտաբին:

Սամիր Հանդանովիչը 2012 թվականի հուլիսից «Ինտերի» դարպասն է: Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին: