Յան Զոմերը կարող է միանալ մանչեսթերյան գրանդին

Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» և Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է միանալ «Մանչեսթեր Յունայթեդին», հայտնում է Bild-ը։

Դարպասապահի պայմանագիրը «Բորուսիայի» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը, և գերմանական ակումբը պատրաստ է վաճառել դարպասապահին։

«Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Զոմերին տեսնում է որպես Դավիդ դե Խեային փոխարինող, ով հաճախ քննադատության է ենթարկվում։