World Cup 2022. Լիոնել Մեսսին նշել է Մունդիալի ֆավորիտներին

Արգենտինայի հավաքականի ավագ և առաջատար Լիոնել Մեսսին ասել է թե ում է համարում Կատարում ընթացող Մունդիալի ֆավորիտ:

«Իհարկե, մենք հետևում ենք մրցակիցների ելույթներին։ Բրազիլիայի հավաքականը շատ լավ տեսք ունի, նրանք շարունակում են մնալ մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկը։

Կառանձնացնեմ նաև Ֆրանսիայի հավաքայանին, որը շատ հստակ հասկանում է, թե ինչ է անում։ Ֆրանսիացիները զգալի ժամանակ տիրում են գնդակին իրենց հանդիպումներում»,- ասել է Լեոն: