Օլիվյե Ժիրուն որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն որոշել է Մունդիալի ավարտից հետո երկարաձգել իտալական «Միլանի» հետ պայմանագրի ժամկետը։

Երկու կողմերն էլ շահագրգռված են շարունակել համագործակցությունը:

Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ ֆուտբոլիստը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը։ Ակումբին մնում է միայն պատրաստել համապատասխան փասթաթղթերը:

Ֆրանսիացու գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին: