Ռաֆայել Լեաուն կարող է տեղափոխվել մանչեսթերյան գրանդ

«Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն ձմռանը կարող է փոխել ակումբային գրանցումը:

Ինչպես տեղեկացնում է Sky Spots-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» հավակնում է գնել ռմբարկուի տրանսֆերը:

Ենթադրվում է, որ նա կփոխարինի թիմը վերջերս լքած Կրիշտիանու Ռոնալդուին:

Ըստ աղբյուրի՝ անձամբ պորտուգալացին, նույնպես կցանկանար կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։

Հարձակվողի պայմանագիրը «Միլանի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը: