Կրիշտիանու Ռոնալդուն «Յուվենտուսից» պահանջել է 20 միլիոն եվրո

Պորտուգալացիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն փաստաբանների հետ խորհրդակցելուց հետո Թուրինի «Յուվենտուսից» պահանջել է իրեն վճարել 20 միլիոն եվրո։

Gazzetta dello Sport-ը գրում է, որ 37-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականին «Յուվենտուսից» հեռանալուց առաջ 19,9 միլիոն եվրոյի պայմանագիր է կնքել իտալական ակումբի հետ և չի ստացել դրանով նախատեսված գումարը:

Ռոնալդուն պահանջը ներկայացրել է «Յուվենտուսի» տնօրենների խորհրդի հրաժարականից մեկ շաբաթ անց: