Յոշկո Գվարդիոլ. ««Ռեալն» աշխարհի ամենամեծ ակումբն է»

Գերմանական «Լայպցիգի» և Խորվաթիայի հավաքականի պաշտպան Յոշկո Գվարդիոլը խոստովանել է, որ կցանկանար խաղալ Մադրիդի «Ռեալում»։

««Ռեալն» աշխարհի ամենամեծ ակումբն է, այնպես որ, ով գիտի, գուցե մի օր ես կարողանամ խաղալ այնտեղ։ Այո, ես կցանկանայի:

Մոդրիչը պարտավոր չէ ինձ ինչ-որ բան ասել «Ռեալի» մասին, դա անհրաժեշտ չէ։ Ես արդեն ամեն ինչ գիտեմ, գիտեմ, որ այն աշխարհի ամենամեծ ակումբն է,»,- ասել է պաշտպանը։

Ֆուտբոլիստի գործող պայմանագիրը «Լայպցիգի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։