ՀՊԼ. «Արարատը» նվազագույն հաշվով հաղթեց «Ալաշկերտին» (VIDEO)

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի 20-րդ տուրում «Ալաշկերտը» «Նաիրի» մարզադաշտում ընդունեց «Արարատին»:

Հյուրերը՝ «Արարատի» ֆուտբոլիստները, Ամարա Տրաորեի հեղինակած գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթեցին մրցակցին:

Այս խաղից հետո «Ալաշկերտը» վաստակած 34 միավորով 3-րդն է, իսկ «Արարատը»՝ 21 միավորով 7-րդը:

Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգա

«Ալաշկերտ» – «Արարատ» 0:1 (0:1)

0:1  Ամարա Տրաորե (19)