World Cup 2022. Լիոնել Մեսսին խոսել է Հոլանդիայի դեմ կայանալիք խաղի մասին

Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին խոսել է Կատարում ընթացող Մունդիալի քառորդ եզրափակչում կայանալիք Հոլանդիայի դեմ խաղի մասին:

«Մեզ սպասվում է շատ դժվար խաղ: Կարծում եմ շատ դժվար կլինի, քանի որ նրանք կփորձենք մեզ զրկել գնդակից:

Աշխարհի առաջնության այս փուլում հանդիպումները դժվարանում են»,- Լիոնել Մեսսիի խոսքը մեջբերում է Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը: