World Cup 2022. Օլիվյե Ժիրուն դարձավ Ֆրանսիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն

Ֆրանսիայի հավաքականը հաղթեց Լեհաստանի ընտրանուն ԱԱ-2022-ի 1/8-րդ եզրափակչում և դուրս եկավ հաջորդ փուլ:

Այդ խաղում ֆրանսիացիների առաջին գոլը հեղինակեց Օլիվյե Ժիրուն: Նա հավաքականում խփեց իր 53-րդ գոլը, ինչի շնորհիվ ֆուտբոլիստն առաջ անցավ հավաքականի լեգենդար հարձակվող Թիերի Անրիից, ով ունի խփած 52 գոլ:

Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականը 1/4-րդ եզրափակչում կմրցի Անգլիա – Սենեգալ զույգի հաղթողի հետ: