World Cup 2022. Ֆրանսիայի հավաքականը հաղթեց և դուրս եկավ հաջորդ փուլ (VIDEO)

ԱԱ-2022-ի 1/8-րդ եզրափակչում մրցեցին Ֆրանսիայի և Լեհաստանի հավաքականները:

Համառ և հետաքրքիր պայքարում Ֆրանսիայի հավաքականը կարողացավ հաղթել մրցակցին՝ 3:1 հաշվով և դուրս գալ 1/4-րդ եզրափակիչ փուլ:

Ֆրանսիայի հավաքականը քառորդ եզրափակչում կմրցի Անգլիա – Սենեգալ զույգի հաղթողի հետ:

World Cup 2022.

Ֆրանսիա – Լեհաստան 3:1 (1:0)

1:0 – Օլիվյե Ժիրու (44)
2:0 – Կիլիան Մբապպե (74)
3:0 – Կիլիան Մբապպե (90+1)
3:1 – Ռոբերտ Լևանդովսկի (90+9)