«Բարսելոնան» ցանկանում է վաճառել իր ֆուտբոլիստին

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Էկտոր Բելերինը կարող է տեղափոխվել «Ռոմա», հայտնում է Calciomercato-ը:

Աղբյուրի համաձայն, Բելերինը քիչ խաղաժամանակ է ստանում «Բարսելոնայում», ուստի կատալոնական ակումբը մտադիր է վաճառել նրան:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո: