«Յուվենտուսը» խոշոր գումար է պարտք Կրիշտիանու Ռոնալդուին

Թուրինի «Յուվենտուսը» դեռ չի վճարել Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի աշխատավարձի մի մասը, գրում է La Gazetta dello Sport-ը:

Ռոնալդուն իտալական ակումբին է միացել 2018 թվականի ամռանը՝ Մադրիդի «Ռեալից»: Նրա տարեկան աշխատավարձը ըստ կնքված պայմանագրի պետք է կազմեր 31 միլիոն եվրո:

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ ստեղծված ճգնաժամի պատճառով ակումբը չի կարողացել բավարարել Ռոնալդուի ֆինանսական պահանջները:

«Յուվենտուսը» պետք է 19.9 միլիոն եվրո գումար վճարեր Ռոնալդուին, սակայն մինչև այժմ չի արել դա: