Հայտնի է, թե երբ Զլատան Իբրահիմովիչը կվերադառնա մարզումներին

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաջորդ շաբաթ կվերսկսի մարզումները, հայտնում է Goal-ը:

Իբրան մայիսին ծնկի խաչաձև կապանների պատռվածք ստանալուց հետո վիրահատվել էր: Նա բաց է թողել 7 ամիս, իսկ դեկտեմբերի 5-ին կվերսկսի մարզումները:

Իտալիայի գործող չեմպիոնն Ա Սերիայի 15 խաղում վաստակած 33 միավորով երկրորդն է և առաջատար «Նապոլիին» զիջում է 8 միավոր: