Սեզար Ասպիլիկուետան՝ մադրիդյան գրանդի դիտակետում

Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանին ընդառաջ հետաքրքրություն է ցուցաբերում «Չելսիի» պաշտպան Սեզար Ասպիլիկուետայի նկատմամբ, հայտնում է Sport.es-ը։

«Ռեալն» արդեն կապ է հաստատել Ասպիլիկուետայի հետ և պատրաստվում է նրան թիմ հրավիրել առաջիկա ձմռանը:

Մադրիդում կարծում են, որ 33-ամյա Ասպիլիկուետան՝ ունենալով փորձ և առաջնորդական որակներ, հիանալի օրինակ կլինի երիտասարդների համար։

Մադրիդի «Ռեալն» ակնկալում է, որ 6 միլիոն եվրոն բավական կլինի պաշտպանին ձեռք բերելու համար: