Դենզել Դումֆրիս. ««Ինտերի» մարզաշապիկը կրելը մեծ պատիվ է»

«Ինտերի» և Հոլանդիայի հավաքականի պաշտպան Դենզել Դումֆրիսն արձագանքել է «Չելսիի» հետաքրքրության մասին լուրերին՝ 2022 թվականի Աշխարհի առաջնության 1/8 -րդ եզրափակիչում ԱՄՆ-ին (3:1) հաղթելուց հետո։

ԱՄՆ-ի դեմ խաղում 26-ամյա ֆուտբոլիստը դարձել է գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

«Չելսիի» հետաքրքրությո՞ւնը: Իհարկե, դա հաճոյախոսություն է ինձ համար։ Բայց «Ինտերի» մարզաշապիկը կրելը մեծ պատիվ է:

Ես կենտրոնացած եմ ազգային հավաքականում լավ ելույթ ուենալու վրա:

Ես շատ հպարտ եմ «Ինտերում» խաղալու հնարավորությամբ, ուստի չեմ ցանկանում հեռանալ»,- Դումֆրիսի խոսքերն է մեջբերում The Athletic-ը: